ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ԼԻՄՈՆԱԴԸ:
XVII դարում, երբ առաջին անգամ պատրաստվեց ըմպելիք` կիտրոնի հյութից և թուրմից, նրան տրվեց “լիմոնադ” անվանումը, որը նշանակում է կիտրոնիզացված: Հետագայում ավելացան նաև տարբեր մրգերից և հատապտուղներից պատրաստվող լիմոնադներ:
Լիմոնադի պատրաստման վրացական հնագույն տեխնոլոգիան ճանաչված և գնահատված է ամբողջ աշխարհում:
Այն առանձնանում է իր անկրկնելի համով և մրգային բույրով:
“Sapironi” անվանումը, որը թարգմանաբար նշանակում է շափյուղա (сапфир), այս լիմոնադը ստացել է իր անկրկնելի համի և փայլուն որակ ունենալու համար: “Sapironi” լիմոնադը պատրաստվում է դարերից եկած բաղադրատոմսերով, որն էլ իր հերթին փոխանցվում է սերնդեսերունդ:
Վրացական յուրահատուկ տեխնոլոգիայի և հայակական բարձրադիր լեռների անմահական ջրի ու արևաբույր մրգերի շնորհիվ, “Sapironi” լիմոնադն իր առանձնահատուկ տեղն է գրավում միջազգային շուկայում, և ընդմիշտ պատրաստ է պահպանել լիմոնադի իր հնագույն լեգենդը:
“Sapironi” լիմոնադներ պատրաստող վարպետների գերխնդիրն է արտադրել միայն բնական, որակյալ, հաճելի համ պարգևող և օգտակար լիմոնադներ, որի վրա էլ հավերժ դրոշմված է “Sapironi” անունը:
“Sapironi”
-Լավագույնը լավագույններից
«Ամենուր» ՍՊԸ-ն 2008 թվականին հիմնադրեց “Sapironi” լիմոնադների գործարանը: Արտադրական համալիրը թողարկում է հիմնականում 8 համերի լիմոնադներ՝ տանձի, թարխունի, կիտրոնի, բալի, խնձորի, խաղողի, նարնջի և կրեմ-սոդայի: Ընկերության գործունեությունը հիմնականում ծավալվում է շուկայում բարձրորակ արտադրանք ներկայացնելու ուղղությամբ: Ընկերությունում աշխատում են որակյալ մասնագետներ, որոնք թողարկվող արտադրանքի անթերի և բարձր որակը պահում են ուշադրության կենտրոնում, ինչն էլ պատճառ է հանդիսացել շուկայի առաջատար կազմակերպությունների կողմից երկարատև համագործակցության, որի արդյունքում նրանք դարձել են ընկերության հիմնական գնորդներ:
“Sapironi” լիմոնադները պատրաստվում են մրգահատապտղային խտանյութերի, օշարակների, շաքարի, պահածոյացնող նյութերի ու խմելու ջրի խառնուրդից, և ածխածնի երկօքսիդով գազավորման ճանապարհով:
Ընկերության արտադրական և ադմինիստրատիվ շինությունները գտնվում են քաղաք Երևան, Վրացական 16 հասցեում:
Ընկերությունն ունի ավտոպարկ, որն ապահովում է արտադրանքի անվճար առաքումը դեպի Երևան քաղաքի բոլոր համայնքներ և հարակից մարզեր:
Ընկերությունը գնահատելով իր ներկայիս դիրքը` ռազմավարությունը վարում է գրաված հատվածի ընդլայնման ուղղությամբ, այդ իսկ նպատակով արտադրության ոլորտում բարձրակարգ տեխնոլոգիաների ներդրումը համարում է կարևորագույն մարտավարություն: Ընկերության արտադրությունը ծավալվում է արտասահմանյան հայտնի ֆիրմաների արտադրության սարքավորումներով: